Տուն-«Ալիք»՝ դանիական ֆյորդի ափին
The Wave`«Ալիք» բնակելի համալիրը Դանիայի նավահանգստային Վեյլե քաղաքում՝ համանուն ֆյորդի ափին, սկսվել է կառուցվել 2006 թվականից։ Իր հինգ բնորոշ ալիքային գագաթներով Վեյլեում «Ալիքը» հայտնվում է որպես քանդակագործական պատկեր՝ հինգ գագաթների ամբողջական լրացմամբ, որոնք ալիքի նման են անցնում ջրափնյա երկայնքով՝ մարտահրավեր նետելով իրենց գտնվելու վայրում:
The Wave-ը նախագծվել է որպես նոր ուղենիշ քաղաքի համար և ներառում է հանրային զբոսավայր: Շենքի ճանաչելի ձևը փորձում է կապել բնակելի տարածքը ծովի, բնապատկերի և քաղաքի հետ։ Ալիքն իր ձևը ստացել է տարածքի պատկերներից՝ ֆյորդից, կամուրջից, քաղաքից և բլուրներից:
Մինչև 2008 թվականը հինգ աշտարակներից միայն երկուսն էին ավարտված. աշխատանքները դադարեցվեցին տնտեսական ճգնաժամի պատճառով և վերսկսվեցին միայն 2015թ. և արդեն մի քանի տարի է, որ Henning Larsen Architects-ը հայտարարել է ծրագրի ավարտի մասին։ Նույնիսկ մասամբ իրականացված ձևով «Ալիքը» արժանացել է մի քանի նշանավոր ճարտարապետական մրցանակների և կարևոր է դարձել քաղաքի համար։
Շենքի անսովոր ձևը, ըստ ճարտարապետների մտահղացման, վերաբերում է Դանիայի համար ոչ տիպիկ, բայց կոնկրետ այս վայրերին բնորոշ լեռնոտ լանդշաֆտին։ Իսկ ջրային տարրի մոտիվի ակնհայտ շահագործումը հենց ափին գտնվող օբյեկտը վերածում է մի տեսակ միջնորդի՝ բնության և քաղաքի միջև։
Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 14000 քմ., ունի 100 բնակարան, հինգ աշտարակներ՝ յուրաքանչյուր աշտարակ ունի ինը հարկ, որոնցից ամենաբարձրը կրկնակի բարձրությամբ՝ երկհարկանի պենտհաուս բնակարան է։ Շենքերը պատված են սպիտակ հախճապակի օդափոխվող անձրևային ծածկույթի վահանակներով, որն, ըստ էության, սահմանում է ալիքային շարժումը։ Միևնույն ժամանակ, այս պատյանը ձևավորում է հովանոց, որը պաշտպանում է ինտերիերը և ակտիվորեն դուրս ցցված պատշգամբները: Ամբողջ երկար ճակատի երկայնքով լավ պահպանված զբոսավայրը և նավամատույցը ապահովում են ջրի հասանելիություն և պատասխանատու են ողջ ծրագրի սոցիալական բաղադրիչի համար:
:

