Շենքերի սեյսմակայունություն. ժամանակակից տեխնոլոգիաներն ընդդեմ երկրաշարժերի
Լողացող շենքեր
Ամեն տարի աշխարհում տեղի է ունենում 7 բալ ուժգնությամբ նվազագույնը 16 ուժեղ երկրաշարժ։ Ճապոնիա, Ինդոնեզիա, Չինաստան, Թուրքիա, Հարավային Ամերիկայի երկրներ, Բալկաններ, Իտալիա, Հունաստան, Ղազախստան, Ուզբեկստան. սա այն երկրների ամբողջական ցանկը չէ, որոնք ժամանակ առ ժամանակ զգում են սեյսմիկ ակտիվության ազդեցությունը։
ժամանակակից ճարտարագիտությունն ու սեյսմակայուն շինարարության տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ հնարավորություն են տալիս սեյսմիկ վտանգ ներկայացնող վայրերում երկնաքերեր կառուցել՝ ապահովելով կառույցների անվտանգությունը։
Երկրաշարժին դիմակայելու միջոցներից մեկը շենքի հիմքը գետնից վեր «բարձրացնելն» է, հիմքից մեկուսացնելը, որը զգալիորեն թուլացնում է սեյսմիկ էներգիայի փոխանցումը վերնաշենքին՝ շենքի հիմնական մասին։ Այս կերպ հնարավոր է լինում արդյունավետորեն կլանել երկրաշարժի ժամանակ շեղվող ալիքները և կանխել դրանց կործանարար ազդեցությունը։ Այս էֆեկտին հասնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ընտրվում են շինանյութերը և շենքի բարձրացված հիմքի կոնֆիգուրացիան: Սեյսմակայուն շինարարության համար մշակվել են բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս շենքը մեկուսացնել հիմքից։
Սեյսմակայուն շինարարության և, մասնավորապես շինությունների բարձրացման տեխնոլոգիայի առաջին մշակողներից է Ճապոնիան։ Ցնցումների դեպքում ամբողջ կառույցը բառացիորեն ճախրում է օդային բարձի վրա: Ճապոնիայում սեյսմակայուն շենքերը կարող են գետնից 3 սմ բարձրանալ՝ գետնի ցնցումներից մեկուսանալու համար:
Սենսորները, որոնք ճանաչում են սեյսմիկ ակտիվության ազդանշանը, ազդանշան են փոխանցում կոմպրեսորին՝ աշխատանքը միացնելու համար:
Կոմպրեսորի օգնությամբ ակնթարթորեն օդ է մղվում և շենքի հիմքի և վերնաշենքի միջև օդային բարձ է ստեղծվում: Հզոր կոմպրեսորները տեղակայված են շենքից դուրս։ Օդային շերտը թույլ է տալիս շենքին բարձրանալ վերև և խուսափել կործանարար ցնցումներից կամ թուլացնել դրանց ազդեցությունը:
Երկրաշարժի ավարտին կոմպրեսորն ինքնաբերաբար անջատվում է, և շենքը վերադառնում է իր սկզբնական դիրքին:
Այս տեխնոլոգիայի մեջ օգտագործվում են ամրացված երկկողմանի պատուհաններ, որոնք կառուցված են դեֆորմացիայի համար և կարող են դիմակայել ցնցմանը: Այս տեխնոլոգիան ձեռք է բերել մեծ տարածում և Ճապոնիայում սեյսմիկ ակտիվության գոտում գտնվող գրեթե բոլոր շենքերը կառուցվում են նոր տեխնոլոգիայով։
Տեխնոլոգիայի առավելությունները
Այն ավելի ցածր արժեք ունի, քան մյուս սեյսմիկ պաշտպանության մեթոդները
Սպասարկման մատչելիություն
Հարմար է տարբեր բարձրության շենքերի համար։

