ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղղահայաց կանաչապատում

Ուղղահայաց կանաչապատումը կոմպոզիցիա է, որը բաղկացած է բույսերից և դրա համար նախատեսված հենարաններից՝ պատեր, ցանկապատեր, հատուկ ուղղահայաց հենարաններ, կամարներ: Ուղղահայաց կանաչապատումն ունի իր կանոններն ու շահավետ է, որտեղ անհրաժեշտ է՝

 

  • Խնայել տարածք
  • Ստեղծել ստվերային հանգստի գոտի՝ տարածքը փակել հետաքրքրասեր աչքերից
  • Թաքցնել անհրապույր, բայց անհրաժեշտ տարածքները՝ գոմ, աղբամանի տարածք, պարարտանյութի կույտ, կրող պատ
  • Առանձնացնել ֆունկցիոնալ տարածքը՝ հանգստի գոտի, այգի, բակ
  • Զարդարել տան հանգստյան գոտին, կամարը կամ ճակատը
  • Պաշտպանել տարածքը փողոցային փոշուց
  • Բարելավել այգու միկրոկլիման՝ կանաչապատման մեծ տարածքի շնորհիվ
  • Այգին ավելի կանաչ դարձնել 

 

Այս նպատակների իրականացման համար գոյություն ունեն մի քանի եղանակներ. Նախ, մեզ համար ապենապարզն ու ծանոթը մագլցող մշակաբույսերի տնկումն է հենարանների վրա կամ պատերի դիմաց: Երկրորդ, ուղղահայաց ծաղկեթմբերի կազմակերպման մեթոդն է: Եվ, վերջապես, ֆիտոպատերի ձևավորումը:

 

 

 

 

Ուղղահայաց կանաչապատման համար հարմար են ինչպես միամյա, այնպես էլ բազմամյա, հիմնականում մագլցող բույսերը, բայց նաև օգտագործվում են ծառեր, թփեր, ամպելային կախովի բույսեր և ծաղկամանների ծաղիկներ: Այս բույսերը տեղում կարգավորում են խոնավության ռեժիմը, ստվեր են ստեղծում, ծառայում են որպես դիմապակի, կլանում են տարածքի փոշին, պաշտպանում են շենքերը ցրտահարությունից ու անձրևներից, իսկ ամռանը կանխում են դրանց գերտաքացումը և կլանում են ավելորդ խոնավությունը շենքերի պատերից ու հիմքից:

 

Ուղղահայաց կանաչապատումը լավագույն և ամենաէժան միջոցներից մեկն է ձեր այգին դարձնելու գեղեցիկ ու հարմարավետ:

 

 

 

Copyright AC Crossroad LLC | All rights reserved. 2026