ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճարտարապետության միտումները 2022-2023թթ.

Այսօր ավելի ու ավելի քիչ է հետաքրքրությունը հավակնոտ բազմահարկ շենքերի նկատմամբ, որոնք ունեն բարդ ճարտարապետական ​​տարրեր և լուսավոր ֆասադներ (ճակատներ)։ Ժամանակակից ճարտարապետությունը սովորում է բնությունից՝ ընդունելով նրա պարզ ու բնական ձևերը, ներկապնակն ու կառուցվածքը: Ահա 2022-2023 թվականների հիմնական միտումները. 

Նոր մինիմալիզմ

Այն հիմնված է դիզայնի ռացիոնալ մոտեցման, բնական ռեսուրսների մտածված օգտագործման և որակի շեշտադրման վրա: Արտաքուստ նման մինիմալիզմն արտահայտվում է համեստ բնական ձևերով և երանգներով՝ առանց ավելորդ դեկորացիաների։

 

Էկոլոգիապես մաքրություն  

 

Փայտե տներն այսօր պահանջված են նույնիսկ նրանց շրջանում, ովքեր կարող են իրենց թույլ տալ բարդ բազմահարկ կառույցներ: Արտաքին և ներքին հարդարման համար նյութերը գնալով ավելի են արտադրվում բնական բաղադրությամբ կամ քիմիայի նվազագույն ընդգրկմամբ: Շինարարական թափոնների մեծ մասը վերամշակելի են:

Բնական պալիտրա

Ֆասադների (Ճակատներ) գունային սանդղակը մոտ է բնականին։ Ներկերը կրկնում են փայտի, քարերի, հողի կամ սաղարթի գույները: Փայտի կամ քարի բնական ֆակտուրան պահպանելու համար հաճախ օգտագործվում են անգույն  երանգավորումներ:

 

 

էներգաարդյունավետություն

Սա ժամանակակից ճարտարապետության և դիզայնի հիմնական պայմաններից մեկն է՝ լույսի հետ կապված սկսած տան մտածված դիրքից և բարձրորակ ջերմամեկուսացումից  մինչև համայնապատկերային պատուհանների տեղադրում և խելացի էներգախնայող համակարգերի օգտագործում:     

Սերտ կապ լանդշաֆտի հետ

Այսօր տան ձևն ու նյութերը կրկնում են լանդշաֆտին. եթե մոտակայքում անտառ կա, ապա կառուցվածքում ավելի շատ փայտ կա, եթե ժայռեր՝ շուրջը ավելի շատ քարեր կան: Նպատակը բնության հետ ներդաշնակ տուն ստեղծելն է: Ընդարձակ մուտքերի, պատշգամբների, շրջակա բնությամբ հիանալու հնարավորությամբ բաց պատշգամբների առկայությունը ևս մեկ առանձնահատկություն է, որը ինտերիերն ավելի է մոտեցնում էքստերիերին:

Copyright AC Crossroad LLC | All rights reserved. 2026