Ի՞նչ է ինտերիերի դիզայնը
Ի՞նչ է ինտերիերի դիզայնը
Մեր օրերում հարմարավետությունը և էսթետիկ հաճելի միջավայր ունենալը առավել քան կարևոր են դարձել արդյունավետ աշխատանքի համար։ Այս հարցում օգնության են հասնում ինտերիերի դիզայնի մասնագետները, ովքեր փորձում են մեր ակնկալիքները համադրել մասնագիտական մոտեցման ու պրոֆեսինոլազիմի հետ։
Շատերն են փորձել հասկանալ թե ինչ է ինտերիեր դիզայնը, բայց քչերին է հաջողվել ստանալ հստակ պատասխան։ Ինտերիերի դիզայնը դիզայնի մի ճյուղ է, ուղղորդված տարածության մեջ, որն ապահովում է հարմարավետություն և էսթետիկ փոխազդեցություն։
Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։ Միևնույն տարածքը, օրինակ՝ կոնֆերանսների դահլիճը, կարող է լինել զարդարված տարբեր ոճերով. հայ-թեք, մոդեռնիստական, ռոմանտիկ և այլն։ Ինտերիերային ոճի ցուցակը ավելի մեծ է, քան ճարտարապետությանը։

