ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակակից շինությունների սեյսմակայունությունը Հայաստանում

Հայաստանում ժամանակակից շինությունների սեյսմակայունությունը խորհրդային ժամանակաշրջանի համեմատ զգալիորեն աճել է, այս ամենն առաջին հերթին կապված է սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի էական խստացման հետ։

 

Հայաստանի տարածքը ըստ սեյսմիկ վտանգի բաժանված է երեք գոտիների։ Մայրաքաղաք Երևանը գտնվում է երրորդ՝ ամենավտանգավոր գոտում։ Նախնական գնահատականներով, կարելի է ասել, որ Երևանի շուրջ 4800 բազմաբնակարան շենքերի 20%-ը սեյսմակայունության տեսաանկյունից շահագործման պիտանի չեն։

Սեյսմակայուն շինարարության նորմերի ամեն մի խախտում բերում է անկանխատեսելի հետևանքների։ Մասնագետներին հատկապես մտահոգում է քաղաքացիների կողմից բնակարաններում ինքնուրույն իրականացվող ձևափոխումները՝ միջնորմերի, հիմնական կրող պատերի ձևափոխումը կամ քանդումը։

 

 

Խորհուրդ մեր ազգաբնակչությանը՝ մի վերագրեք ձեզ շինարարի գործառույթները և ինքնուրույն շինարարական միջամտություններ բնակարանում մի արեք։

Copyright AC Crossroad LLC | All rights reserved. 2026