Ճարտարապետություն. աշխարհի ամենահետաքրքիր շենքերը. «Հաբիթաթ 67»
Այս 12-հարկանի բնակելի համալիրն առաջին հայացքից նման է միատիպ տարրերի բարդ քաոսային զանգվածի, որը հիշեցնում է բրազիլական ֆավելաները: Բայց եթե ուշադիր նայենք, այն ունի կանոնավոր կառուցվածք և բաղկացած է 354 միաձույլ երկաթբետոնե մոդուլներից՝ դասավորված տարբեր տարատեսակությամբ։ Հաբիթաթ անվանումը (թարգմ.՝ «բնակավայր») ընդգծում է նախագծի յուրահատկությունը։ Յուրաքանչյուր բջիջ և՛ բնակարան է, և՛ ինքնավար կացարան՝ իր սեփական պարտեզով։ Արտասովոր և նորարարական լուծման շնորհիվ բնակելի համալիրը ճանաչվել է որպես ճարտարապետական հուշարձան։
Նախագիծը պատրաստվել և իրականացվել է Expo-67 համաշխարհային ցուցահանդեսի համար հայտնի ճարտարապետ Մոշե Սաֆդիի կողմից: Հեղինակի համար դա փորձ էր, որի նպատակն էր իրականացնել խնայողական մոդուլային հարմարավետ բնակարանի գաղափարը, որը համատեղում է արվարձանային և քաղաքային կյանքի առավելությունները: Ամբողջովին սարքավորված պատրաստի մոդուլների արտադրության համար կազմակերպվել էր կոնվեյեր, որոնք բարձրացվել են կռունկով և տեղադրվել նախագծային դիրքում։ Հեղինակի կարծիքով՝ նման որոշումը պետք է կրճատեր արտադրական ծախսերը և կյանքի կոչվեր մատչելի բնակարանների գաղափարը, բայց շինարարության փոքր ծավալի պատճառով (ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 1000 բնակելի բջիջ ), ծրագիրը թանկարժեք ստացվեց։ Մոդուլների շարժական դասավորությունը հնարավորություն է տվել վերազինել ներքևում գտնվող բնակարանների տանիքի պատշգամբները՝ դրանով իսկ ինտեգրելով արվարձանային կյանքի ատրիբուտները քաղաքային տարածքում, ինչպես նաև ապահովել տարածքների գերազանց լուսավորություն և օդափոխություն: Շենքն ունի 3 վերելակի հորան և կամուրջների զարգացած ցանց:
Ինչպես բրուտալիստական շենքերի մեծ մասը, շենքը ձուլված է բետոնով: «Հաբիթաթ 67»-ը հռչակվել է որպես մշակութային ժառանգություն Քվեբեկի իշխանության կողմից։
Շենքը գնահատում են ոչ միայն բնակարանների սեփականատերերը, որոնք տպավորիչ գումարներ են վճարել դրանց սեփականության իրավունքի համար, այլ նաև պարկուրի (ֆր.՝ parkour, parcours, parcours du combattant -տարածության, խոչընդոտների հաղթահարման (հիմնականում քաղաքային միջավայրերում) ենթամշակույթ) սիրահարները, որոնք այն ճանաչել են մարզումների և մրցումների լավագույն հարթակ։
Շենքի անվանումը՝ Հաբիթաթ 67
Հեղինակ / ճարտարապետ՝ Մոշե Սաֆդի
Կառուցման տարեթիվ ՝ 1967
Շինարարության վայրը՝ Մոնրեալ, Կանադա
Ոճ՝ բրուտալիզմ

