ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էկո ճարտարապետության գաղտնիքները 21-րդ դարում

21-րդ դարում ավելի քան արդիական են դառնում էկո ճարտարապետական շինությունները։ Մենք կփորձենք պարզել նախ ի՞նչ է իրենից այն ներկայացնում, արդյոք որն է այս շինությունների ստեղծման նպատակը։

Էկո ճարտարապետությունը մեծապես կենտրոնացած է շինության, տարածքի կամ տվյալ տարածության վրա ածխածնի հետքերի կրճատման վրա։ Ամենինչ տանում է նրան, որ պետք է ստեղծել էկոլոգիապես մաքուր ճարտարապետություն՝ ավելացնելով արևային համակարգերի կամ վերգետնյա ջերմային պոմպերի քանակը: Պատճառն այն է, որ դրանք նվազեցնում են նախ կոմունալ ծառայությունների համար պահանջվող ծախսերը, ինչպիսիք են գազը և էլեկտրականությունը և միաժամանակ էլեկտրաէներգիա չօգտագործելով մենք նպաստում ենք ատոմային լույսի քիչ արտադրմանը: Վերջերս ավելի մեծ շինարարական նախագծերի համար կարևոր են դարձել ոչ միայն շինարարության մեջ ծախսված էներգիան, այլ դրանից հետո դրանք շահագործելու համար անհրաժեշտ էներգիան հաշվի առնելը։

Ժամանակակից աշխարհը թելադրում է ունենալ էկո շինություններ։

 

Առավելություններն են՝

  1. Էներգախնայող են
  2. Հեշտ են ձևափոխվում
  3. Արագ են մաքրվում
  4. Կառուցելու համար ավելի քիչ գումար է հարկավոր ներդնել
  5. Ձմռանը ավելի տաք են, իսկ ամռանը զով

Ժամանակն ու գումարը համատեղելով իսկապես հնարավոր է ունենալ ցանկալի բնակարան կամ որևէ այլ շինություն առանց աղտոտելու  շրջակա միջավայրը։ Առավելություններն էլ հաշվի առնելով կարող ենք անել հետևություն, որ հետագայի համար կկրճատենք մեր սպառողական ծախսերը։

 

Copyright AC Crossroad LLC | All rights reserved. 2026