Eden House՝ Այգի-տուն․ ի՞նչ գործիքներ են թույլ տալիս ինտեգրել բնությունը ճարտարապետության մեջ
Արտաքինից Touching Eden House-ը, որը կառուցվել է Սինգապուրում Wallflower Architecture + Design-ի կողմից, կարծես ուղղահայաց այգի լինի: Բայց այս «կանաչ ճակատի» հետևում թաքնված է բավականին պարզ բետոնե շենք՝ համայնապատկերային ապակեպատմամբ։ Ինչպե՞ս է ճարտարապետներին հաջողվել ստեղծել նման «բազմաշերտ շենք» և ի՞նչ շարժառիթներով են առաջնորդվել։ Ինչպես է Touching Eden House-ն իրականացնում Սինգապուրում իրականացվող այգի- քաղաքի հայեցակարգի սկզբունքները: Ի՞նչ ընդհանրություն ունի շենքը պարտեզի ամառանոցների հետ: Իսկ ի՞նչ նյութեր են օգտագործվել այս առանձնատան կառուցման ժամանակ։ Այս մասին կարդացեք ստորև...
Հաշվի առնելով Սինգապուրի տաք կլիման՝ այստեղ աշխատող ճարտարապետների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը քաղաքային ջերմային կղզու ազդեցությունը մեղմելն է: Այս էֆեկտը քաղաքի և արվարձանների միջև ջերմաստիճանի տարբերությունն է, որը պայմանավորված է նրանով, որ ասֆալտը, բետոնը և շեների տանիքները ավելի շատ են տաքանում արևից, քան ծառերը: «Ուսումնասիրելով լանդշաֆտի ազդեցությունը քաղաքի ջերմաստիճանի վրա՝ մենք եկանք այն եզրակացության, որ «քաղաքային ջերմային կղզին» մեղմելու համար ավելի լավ է բույսերը տեղադրել տարբեր մակարդակներում՝ գետնին, տների ճակատներին, տանիքներին «Touching Eden House»-ի արտաքին տեսքը ուղղահայաց այգի է», - նշել են ճարտարապետները: Բացի այդ, շենքին գեղագիտական տեսանկյունից անհրաժեշտ էր կանաչ ճակատ՝ Touching Eden House-ը գտնվում է Սինգապուրի բուսաբանական այգու հարևանությամբ։
Ուղղահայաց այգու բույսերին աջակցելու համար ճարտարապետներն օգտագործել են փայտե վանդակաճաղեր, որոնք տեղադրված են տան բետոնե կառուցվածքից փոքր հեռավորության վրա՝ պանորամային ապակեպատման մեծ տարածքով: Այս բացը նախատեսված է բույսերի զարգացման համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։ Իր հերթին փայտե վանդակաճաղերը բաղկացած են L-աձև և I-ձև հատվածների տարրերից, որոնք կարելի է միացնել 12 տարբեր տարբերակներով։ Սա թույլ է տալիս ստեղծել ճակատային կառուցվածքի տարբեր թեք մակերեսներ, դրանով իսկ ստեղծելով ինտերիերի լուսավորությու և ստվերի օպտիմալ հավասարակշռություն օրվա տարբեր ժամերին:
Ի՞նչ է թաքնված Touching Eden House-ի կանաչ ճակատի հետևում:
Առաջին հարկում կա նախասրահ, երկու խոհանոց, ճաշասենյակ և սանհանգույց։ Այստեղից կարելի է ապակե դռների միջով գնալ դեպի հետնաբակ՝ լողավազանով այգիով։ Երկրորդ հարկում կան մանկական սենյակներ, ննջասենյակ, հյուրասենյակ, մարզասրահ և գրասենյակ։ Բակին նայող ճակատը չի նախատեսում մեծ քանակությամբ բույսերի տեղադրում։ Այստեղ ճարտարապետները թողել են բաց պանորամային ապակեպատման մեծ տարածք, որպեսզի բնակիչները կարողանան վայելել տան կողքին գտնվող փարթամ կանաչապատման տեսարանը, ինչպես նաև հիանալ մոտակայքում գտնվող Բուսաբանական այգով։ Ինտերիերը զարդարված է փայտյա պանելներով, հողի գույնի գործվածքներով, ինչպես նաև մարմարով և տրավերտինով։
Շենքի անվանումը- Touching Eden House
Հեղինակներ/ճարտարապետներ- Wallflower Architecture + Design
Կառուցման տարեթիվը՝ 2023թ
Շինության վայրը՝ Սինգապուր