ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորարարական շինանյութ՝ թափանցիկ ալյումինիում

Ժամանակակից գիտությունը նկատելի տեխնոլոգիական առաջընթաց է գրանցել. կան իսկապես հեղափոխական նոր շինանյութեր, ստեղծվում են նոր սինթետիկ արտադրանքներ, որոնք ավելի թեթև են, ամուր և էկոլոգիապես մաքուր, քան սովորականները: 

 

Այս շինանյութերը լայնորեն կիրառվելու հեռանկար ունեն: Ավանդական աղյուսով և բետոնե կոնստրուկցիաներով շենքերը աստիճանաբար կդառնան անցյալ, քանի որ մարդկության պահանջն ակնհայտ է. մեզ անհրաժեշտ են էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ, դիմացկուն և թեթև շենքեր, որոնք գեղեցիկ և ֆունկցիոնալ տեսք կունենան:

 

 

Թափանցիկ ալյումինիումը ապագայի նյութ է և իրականություն է, այն թափանցիկ կերամիկա է, որի հիմքում ալյումինիումի օքսինիտրիդին է՝ կրճատ անվանումը՝ AlON՝ արտոնագրված ԱՄՆ-ի կողմից և իրենից ներկայացնում է ալյումինիումի, թթվածնի և ազոտի միացություն, որը ստեղծում է թափանցիկ կերամիկական զանգված, որը չորս անգամ ավելի ամուր է, քան թրծված ապակին: Միացության կառուցվածքը բյուրեղային է, այն ունի բարձր խտություն և կարծրություն՝ Մոհսի սանդղակի վրա՝ 9 միավոր (ինչպես կորունդը), իսկ թափանցիկ ալյումինիումի հալման կետը մոտ 2150˚C է։ Հետաքրքիր է, որ փայլեցված ALON-ը անհավանական լրացուցիչ դիմադրություն է ձեռք բերում հղկող և քերծող բեռների նկատմամբ. չկա այնքան ուժեղ կենցաղային ֆորսմաժոր, որ հնարավոր լինի քերծել թափանցիկ ալյումինիումից պատրաստված ապագա պատուհանը: Դիմացկուն է ճառագայթման, թթուների, ալկալիների և ջրի նկատմամբ:  Այն նաև անվանում են՝ «շերտավոր կերամիկա, մետաղական ապակի, ամորֆ մետաղ»:

 

Շինարարության մեջ այն օգտագործվում է հարվածակայուն պատուհաններ, գմբեթներ և այլ տարրեր պատրաստելու համար, որոնք պահանջում են թափանցիկություն և ամրություն:

 

Copyright AC Crossroad LLC | All rights reserved. 2026